Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել Կարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Արթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Կկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ


Փորձաքննությամբ ավելի է հաստատվել հավանականությունը, որ մարդասպանը մեկն է` Պերմյակովը

Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ-փաստաբանները ներկայացնում են փաստեր, ըստ որոնց` մարդասպանը Վալերի Պերմյակովն է: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց փաստաբան Երեմ Սարգսյանը, դատագենետիկական փորձաքննությամբ` սվին դանակի պատյանի, բռնակի ու գոտու վրա հայտնաբերվել է Վալերի Պերմյակովի ԴՆԹ-ն` 99.99 տոկոս հավանականությամբ: «Ինչպես արդեն ներկայացվեց իմ գործընկերոջ կողմից, սվին դանակի վրա արյուն է եղել, որը ըստ գենետիկական փորձագետն երի, Արաքսյա Պողոսյանի ու Սերյոժա Ավետիսյանի կողմից է թողնված: Այդ նույն դանակի վրա Պերմյակովի ԴՆԹ-ն է ու բացարձակապես այլ ԴՆԹ չի հայտնաբերվել: Այս ամենն այս փուլում հնարավորություն է տալիս եզրակացնել, որ այդ դանակը վնասվածք պատճառելու պահին գտնվել է Վալերի Պերմյակովի ձեռքին: Սա մանրացնում եմ, քանի որ նախկինում, երբ մենք ունեինք դատաբժշկական ու դատակենսաբանական փորձաքննությունների եզրակացությունը, դրանք այնքան էլ միանշանակ չէին, որ նա է կատարել: Այս դեպքում որոշակիորեն ավելի ենք մոտենում այն փաստին, որ մեծ հավանականությամբ այդ գործողությունները նա է կատարել»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Փաստաբանը հայտնեց, որ ինքնաձիգից կրակվել է 28 փամփուշտ, ևս 2-ը եղել են ինքնաձիգում, մեկը` պահունակի մեջ, մյուսը` զենքի մեջ, որը չի կրակվել: «Զենքի մեջ եղած փամփուշտի վրա ևս եղել է Վալերի Պերմյակովի ԴՆԹ-ն: Նախնական ենթադրությամբ` այդ փամփուշտը նրա կողմից է լիցքավորվել պարունակի մեջ, որն էլ մտել է զենքի մեջ»,-նշեց փաստաբանը` շեշտելով, որ այս ամենի արդյունքում մեծանում է հավանականությունը, որ գործողությունները կատարվել են Վալերի Պերմյակովի կողմից:

Ավետիսյանների գործով տուժողների իրավահաջորդներին ներկայացնող մյուս փաստաբան Լուսինե Սահակյանն էլ, պատասխանելով հարցին, թե արդյոք, այս փաստերից ելնելով, բացառում են որևէ այլ անձի ներկայություն հանցագործության ժամանակ, նշեց. «Մենք իրավաբաններ ենք, իրավունք չունենք ոչինչ բացառել»:
Նրա խոսքով` դեպքի վայրի բնութագրից, իրականացված գործողություններից, ինչպես նաև փորձագետների կողմից ներկայացված կրակոցների ուղղություններից ելնելով` կարելի է հանգել այն մտքին, որ մեկ հոգու կողմից է կրակոց արձակվել:

«Երբ նայում ենք կրակոցների հաջորդականությանը, կարծես մեկ անձի շարժման ուղղություն լինի: Երբ դեպքի վայրում ես գտնվում ու տեսնում ես, թե որքան փոքր է տունը, հասկանում ես, որ մեկ-երկու հոգի ուղղակի իրար հետ չեն կարող տեղավորվել: Եթե ինչ-որ մեկը կրակոց արձակի, կարող է վնասել իր հետ եղած անձին: Քանի որ բավականաչափ կրակոցներ են եղել, եթե ինչ-որ մեկը լիներ, իրար կարող էին վնասել: Այսպիսով` կարող ենք ենթադրել, որ մեկ հոգու կողմից է կրակոց արձակվել: Բայց այնտեղ եղել է մեկ հոգի, թե եղել են այլ անձիք, մենք իրավաբան ենք, չենք կարող դրա մասին ասել, սա ենթադրություն է»,-ասաց Լուսինե Սահակյանը:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելոÖ ‚ փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանելՍա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա
Ամենադիտված