Իրանում 2-հարկանի բնակելի շենք է փլուզվել. կա 10 զոհ և 5 տուժած
ՄիջազգայինԻրանի հյուսիս-արևելքում՝ Մեշհեդ քաղաքում, երկհարկանի բնակելի շենք է փլուզվել, ինչի հետևանքով մահացել է 10 և վնասվածքներ ստացել 5 մարդ: Այդ մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
«Այս պահի դրությամբ միջադեպի հետևանքով տասը զոհ կա»,- նշել է աղբյուրը՝ հավելելով, որ տուժածները հոսպիտալացվել են:
Գործակալության տվյալների համաձայն՝ այսօր առավոտյան տեղի ունեցած միջադեպի պատճառը ջրատաքացուցիչ կաթսայի պայթելն է եղել:
Նշվում է, որ միջադեպի հետևանքով լուրջ վնասվածքներ են ստացել փլուզված շենքի հարակից շենքերը։