LADA XRay Cross. Մոսկովյան ավտոսրահին ընդառաջ «АвтоВАЗ»-ը գաղտնազերծել է իր նորույթը
LifeՌուսական «АвтоВАЗ» կոնցեռնը ներկայացրել է նոր քրոսովերի՝ LADA XRay Cross-ի թիզերը։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, համապատասխան լուրը հայտնվել է ընկերության «Вконтакте» սոցցանցի պաշտոնական էջում։
Համաձայն թիզերի՝ նոր մոդելը կունենա «АвтоВАЗ»-ի համար հեղափոխական համարվող երթևեկության ռեժիմների սելեկտիվ ընտրության համակարգ, որի շնորհիվ վարորդը կարող է ընտրել երթևեկության համապատասխան ռեժիմը՝ «Ձմեռային», «Ավազ», «Սպորտ», «ECO»։
Ինչպես հայտնել են ընկերությունից, նորույթը նախատեսվում է ներկայացնել օգոստոսի վերջին՝ «Միջազգային մոսկովյան ավտոսրահ-2018»-ում։ Կոնցեռնի ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել էին ավտոսրահում 5 նոր մոդելի ներկայացման մասին՝ խոստանալով ներկայացնել նորացված Lada Granta-ն ու Lada Vesta Sport-ը։
Ավստոսրահը կանցկացվի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 9-ը՝ «Կրոկուս Էքսպո» էքսպոկենտրոնում։