Դագեստանի քաղաքացին խանդից դրդված քարով ջարդել է կնոջ գլուխը. Ճանապարհային տեսախցիկի նկարահանում
LifeԴեպքը տեղի է ունեցել Ռոստովում: Երիտասարդ զույգը ժամեր առաջ վիճել է այն բանից հետո, երբ տղամարդը տեսել է կնոջը մեկ այլ տղամարդու հետ զրուցելիս. հայտնում է Life.ru կայքը: Բայց շուտով նրանք կրկին հաշտվել են և որոշել տաքսիով գնալ իրենց ընկերոջ տուն: Բայց ճանապարհին վեճը կրկին բռնկվել է և, ինչպես երևում է տեսանյութում, տաքսին կանգնում է ճանապարհին ու տղամարդը դուրս է քաշում կնոջը: Մի քանի անգամ ոտքով հարվածելուց հետո, նա ճանապարհի եզրից քարաբեկոր է գտնում և դրանով հարվածում կնոջ գլխին: Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ քաը կտորժկտոր է լինում: Բայց դա չի կանգնեցնում ամուսնուն, և նա շարունակում է խփել կնոջ գլխին բեկորներով:
Կինը մահացել է, իսկ ամուսինը՝ ձերբակալվել:
Նյութի աղբյուրը՝ Oragir.info