Թուրքիայում Կուրբան Բայրամի օրերին ավտովթարներից 97 մարդ է մահացել
ՄիջազգայինԹուրքիայում Կուրբան Բայրամի ժամանակ ավտոճանապարհային պատահարների հետևանքով մահացել է 97 մարդ, այս մասին տեղեկացնում է diken.com.tr կայքը։
Նշվում է, որ Կուրբան Բայրամի առիթով երկրում հայտարարված պետական արձակուրդի օրերին միջքաղաքային ճանապարհներին գրանցվել է 131 վթար։ Տոնի միայն առաջին օրն ավտովթարներից մահացել է 13, վիրավորվել՝ 98 մարդ։
Այսօր մահացածների թիվը հասել է 97-ի, տուժածների թվում են 496 քաղաքացիներ։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թուրքիայում Կուրբան Բայրամի տոնակատարությունների շրջանակում կենդանիների զոհաբերությունների ժամանակ կտրող-ծակող գործիքների հետ անզգույշ վարվելու հետևանքով վիրավորվել է 7.088 մարդ։