Անխել Դի Մարիան նոր պայմանագիր կկնքի ՊՍԺ-ի հետ
ՍպորտԿիսապաշտպան Անխել Դի Մարիան շուտով կերկարաձգի «Պարի Սեն Ժերմենի» հետ պայմանագիրը։
«Le Parisien»-ը հաղորդում է, որ կողմերի միջև ընթանում է բանակցությունների վերջին փուլը։ Արդեն հայտնի է, որ Դի Մարիայի նոր պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2021 թվականը։
Ավելի վաղ Անխել Դի Մարիան դժգոհություն էր հայտնել փարիզյան ակումբում իր անորոշ վիճակի վերաբերյալ և պատրաստ էր դիտարկել «Ինտեր» տեղափոխվելու տարբերակը։
Հիշեցնենք, որ Դի Մարիան 2015 թվականից է հանդես գալիս ՊՍԺ-ի կազմում։ Նախորդ մրցաշրջանում արգենտինացի ֆուտբոլիստը փարիզյան թիմի կազմում մասնակցել է 45 հանդիպման և դարձել է 21 գոլի հեղինակ։