Կարմիր խաչի և «Բժիշկներ առանց սահմանների» կազակերպություններն օգնություն են տրամադրել Եմենին
ՄիջազգայինՄիջազգային Կարմիր խաչի և «Բժիշկներ առանց սահմանների» կազակերպությունների երկու մարդասիրական օդանավ հասել են Եմենի մայրաքաղաք Սանայի միջազգային օդանավակայան:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցներ, զինադադարի մեկնարկից հետո մարդասիրական օգնության յոթ նավ հասել են Եմենի նավահանգիստներ:
Այս մասին հայտարարել է Եմենի տեղեկատվության նախարար Նադիա աս Սակկաֆը՝ ավելացնելով, որ օգնության փաթեթների մեջ ընդգրկվել են մթերքներ, դեղորայք, անհրաժեշտ պարգաներ: Նա նաև պարզաբանել է, որ երեք նավ հասել են Հուդեյդա, նաև Ադենի և Մոհայի, ևս երկուսը ալ Մուկալլա քաղաքի նավահանգիստներ:
Եմենում մայիսի 12-ի երեկոյան ուժի մեջ է մտել հնգօրյա զինադադարը, որի նպատակն է մարդասիրական օգնություն ցուցաբերել կարիքավոր բնակիչներին:
«Վճռականության փոթորիկ» գործողությունը Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ սկսվել է մարտի 26-ի գիշերը: Սաուդյան Արաբիային աջակցում են Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը և ԱՄԷ-ն: Դաշինքն ապրիլի 21-ին հայտարարել էր գործողությունների ավարտի և միաժամանակ նոր գործողություն սկսելու մասին, որը կրում է «Հույսի վերականգնում» անվանումը: