Լիսաբոնի համալսարանում սեպտեմբերից հայերեն կդասավանդվի
ՄիջազգայինԼիսաբոնի համալսարանում այս տարվա սեպտեմբերից կսկսեն դասավանդել նաև հայերեն, այս մասին տեղեկացնում է РУСАРМИНФО-ն։
Հայտնի է, որ ծրագիրն իրականացվում է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Հայերենի դասավանդման կուրսը համալսարանում կտևի երկու կիսամյակ։
«Մենք ոչ միայն առաջարկում ենք սովորել ևս մի լեզու մեր ֆակուլտետում, մեր հետաքրքրությունը հայերենի հանդեպ կապված է հնագույն ու շատ կարևոր մի մշակույթի դիպչելու հնարավորության հետ»,- ասել է համալսարանի լեզվաբանական ֆակուլտետի դեկան Միգել Թեմենը։
Նշենք, որ ուսանողներին հայոց լեզվին կծանոթացնի «Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության» անդամ, 2014-ին Հայաստանից Պորտուգալիա տեղափոխված Լիա Խաչիկյանը։