Ոսկին թանկանում է՝ Թրամփի հայտարարությունների արդյունքում դոլարի էժանացման ֆոնին
ՄիջազգայինՈսկին թանկանում է ամերիկյան դոլարի էժանացման ֆոնին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Դաշնային պահուստային համակարգի արժութային քաղաքականության վերաբերյալ հայտարարություններից հետո:
Ինչպես նշում է «РИА Новости»-ն, այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:
Նշվում է, որ ժամը 09:32-ի դրությամբ Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսի գինն աճել է 7.1 դոլարով՝ հասնելով տրոյական ունցիայի համար 1201,7 դոլարի: Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսի գինն աճել է 0.83 տոկոսով՝ ունցիայի համար 14,79 դոլար: Ընդ որում՝ դոլարի ինդեքսն իջել է 0.46 տոկոսով:
Աղբյուրի հաղորդմամբ՝ դոլարի թուլացումը բարձրացնում է ամերիկյան արժույթով վաճառվող ոսկու արժեքը՝ մեծացնելով այլ արժույթ ունեցող ներդրողների կողմից դրա պահանջարկը: