Սինքֆիլդի գավաթ. Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Մագնուս Կարլսենի հետ
ՍպորտԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթանում է Grand Chess Tour-ի չորրորդ փուլը՝ «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարը:
Մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը մրցել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Շախմատիստները ոչ-ոքի են խաղացել, պարտիան ավարտվել է 37-րդ քայլում:
Տուրի մյուս պարտիաներում հաղթանակ է տոնել միայն Ալեքսանդր Գրիշչուկը՝ առավելության հասնելով Հիկարու Նակամուրայի նկատմամբ, իսկ Շահիրայ Մամյեդարով-Ֆաբիանո Կարուանա, Սերգեյ Կարյակին-Վիշվանթան Անանդ, Մաքսիմ Վաշիե-Լագրավ-Ուեսլի Սո պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Երրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝
1. Արոնյան - 2 միավոր
2. Կարլսեն - 2
3. Մամյեդարով - 2
4. Գրիշչուկ - 2
5. Անանդ - 1.5
6. Վաշիե-Լագրավ - 1.5
7. Կարուանա - 1.5
8. Նակամուրա - 1
9. Սո - 1
10. Կարյակին - 0.5
Հավելենք, որ չորրորդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցելու է Շահիրայ Մամյեդարովի հետ: