Բանակի իրական դեմքը. Տեսեք թե ինչպես են հայ զինվորները նսեմացնելով «կոտրում» նոր զինակոչիկին. Սարսափելի կադրեր
LifeՁեզ ենք ներկայացնում սարսափելի տեսանյութ, որտեղ հայ զինվորները ծեծելով և ծաղրի ենթարկելով կոտրում են նորեկին: Տեսանյութը հրապարակվել է Ara Manoogian անունով օգտատերը իր յութուբյան ալիքում՝ վերնագրելով այն «բանակի իրական դեմքը»: Տեսանյութը զայրացրել է հայազգի օգտատերերին, ովքեր մի կողմից մեղադրում են տեսագրությունը համացանցում տարածողին, և մյուս կողմից բռնության ենթարկող զինվորներին: Բնավ, անհասկանալի է, թե ինչու են մեղադրում այն համացանցում տարածելու համար, քանի որ միայն խնդիրները բարձրաձայնելու դեպքում կարելի է դրանց լուծում տալ: Իսկ ասել, թե նման բռնությունները քիչ են մեր բանակում, սխալ կլինի:
Ի դեպ, վերջերս էլ լուրեր էին տարածվել, թե սպան բռնաբարել է զինվորին: