«ԱՄՆ-ը դադարեցրել է Սիրիայի զարգացման համար անհարկի ամենամյա վճարումներ իրականացնել»․ Թրամփ
ՄիջազգայինՄիացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը 250 մլն դոլար կտրամադրի Սիրիայում իրավիճակի կարգավորմանն ուղղված ծրագրերին՝ միևնույն ժամանակ նշելով, որ ԱՄՆ-ն այսուհետ մեծ գումարներ չի ծախսի այդ ուղղությամբ և, իրենց փոխարեն այդ ֆինանսական օգնության ապահովումը կստանձնեն Սաուդյան Արաբիան ու Պարսից ծոցի այլ երկրներ։
«ԱՄՆ-ը դադարեցրել է Սիրիայի զարգացման համար անհարկի ամենամյա վճարումներ իրականացնել։ Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի մյուս հարուստ երկրները կանեն դա ԱՄՆ-ի փոխարեն»,- գրել է Թրամփը իր Twitter-ի էջում։
Թրամփի խոսքով՝ այժմ նա ցանկանում է առաջին հերթին զբաղվել ամերիկյան բանակի զարգացմամբ ու դաշնակից երկրներին աջակցելով։