Իսպանիայում տղամարդը հրացանով հարձակվել է բառի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ
ՄիջազգայինԻսպանիայի Կաստրիլյո Տեխյերո մունիցիպալիտետի բառերից մեկում տղամարդը հրացանով կրակահերթ է բացել, մահացել է մեկ մարդ, երեքը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, այս մասին հաղորդում է El Norte de Castilla-ն։
Հայտնի է, որ տուժածներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Վալյադոլիդի վարչական կենտրոնից մոտ 40 կմ հեռավորության վրա գտնվող գյուղական համայնքում, որտեղ ապրում է ընդամենը 200 մարդ։
Վալյադոլիդ նահանգի Կաստիլիա և Լեոն ինքնավար համայնքում գտնվող մունիցիպալիտետի ղեկավար Ռաուլ Տորրեսը նշել է, որ հարձակման պատճառ է դարձել բառում ծագած վիճաբանությունը։ Նա նաև նշել է, որ հարձակվող անձը բավականին հայտնի է տեղի բնակչությանը, նա այստեղ բազմիցս անց է կացրել իր ամառային արձակուրդները։