Լուկաշենկոն Բելառուսի նոր վարչապետ է նշանակել
ՄիջազգայինԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի նոր վարչապետ է նշանակել։ Այդ մասին հայտնում է БелТА-ն։
Ինչպես նշվում է, վարչապետի պաշտոնը Անդրեյ Կոբյակովի փոխարեն զբաղեցրել է Զարգացման բանկի նախկին ղեկավար Սերգեյ Ռումասը։ Բացի այդ վարչապետի առաջին տեղակալ է դարձել Ալեքսանդր Տուրչինը, ով մինչ այդ զբաղեցնում էր կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։
Վարչապետի տեղակալ է նշանակվել մինչ այժմ «Բելնեֆտեխիմ» կոնցերնի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Իգոր Լյաշենկոն։ Տեղակալ է նշանակվել նաև Վլադիմիր Կուխարյովը, ով զբաղեցնում էր պետական վերահսկողական կոմիտեի փոխնախագահի պաշտոնը։ Բացի այդ վարչապետի տեղակալ է նշանակվել Իգոր Պետրիշենկոն, ով մինչ այդ Ռուսաստանում Բելառուսի դեսպանն էր։
Հաղորդվում է, որ բացի այդ Լուկաշենկոն մի շարք նախարարներ է նշանակել։