Դոնբասում աշխատանքն Է սկսում Եվրամիության՝ իրադրության վերլուծության առաքելությունը
ՄիջազգայինՄայիսի 14-ին Դոնբասում աշխատանքն Է սկսում Եվրամիության՝ իրադրության վերլուծության գնահատիչ առաքելությունը: Այդ մասին հաղորդել Է ուկրաինական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, նշելով, որ այդ մասին խոսվել Է նախագահ Պյոտր Պորոշենկոյի եւ Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի միջեւ Ախենում կայացած հանդիպմանը:
«Զրուցակիցները դրական են գնահատել իրադրության վերլուծության նպատակով Դոնբաս ԵՄ-ի գնահատիչ առաքելություն ուղարկելու վերաբերյալ ՈՒկրաինա-Եվրամիություն գագաթնաժողովի որոշման կատարումը, որն այսօր սկսում Է իր աշխատանքը»:
ԵՄ-ին առընթեր Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Կոնստանտին Ելիսեեւը ապրիլի 24-ին հայտարարել Էր, որ Կիեւը Դոնբասի իրադրությունը բարելավելու համար անբավարար Է համարում ԵԱՀԿ-ի դիտորդների ուժեղացումը: Նա «առավել հեռանկարային» Էր համարել Ուկրաինայի արեւելք ԵՄ-ի առաքելության ուղարկումը: Ելիսեեւի խոսքով՝ Կիեւը ԵՄ-ին Է փոխանցել իր առաջարկությունները, որոնք բովանդակում են «15 հնարավոր առաջադրանք», որոնք կարող Է կատարել ապագա առաքելությունը»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Մինչդեռ, ինչպես նախօրյակին Կիեւում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել Է ԵԱՀԿ առաքելության փոխղեկավար Ալեքսանդր Հուգը, Դոնբասի հակամարտության կողմերը չեն ավարտել ծանր սպառազինության հետքաշումը շփման գծից: «Երբ մենք այցելում ենք այն վայրերը, որտեղ պետք Է լինի տեխնիկան, հաճախ փաստում ենք, որ տեղում Է ոչ ամբողջ տեխնիկան: Մեզ թույլ չեն տալիս մտնել այդ վայրեր, կամ մենք արձանագրում ենք, որ այդ դիրքերում նոր զենք Է գտնվում»,- ասել Է նա:
Հուգը նշել Է, որ այս եւ այլ փաստեր «թույլ են տալիս եզրակացնել, որ ոչ կառավարությունը, ոչ աշխարհազորը չեն ավարտել սպառազինության հետքաշումն այն կերպ, ինչպես որ դա պետք Է արվի Մինսկի պայմանավորվածություններին համապատասխան», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: