«Նուբարաշենի» կալանավորը փախուստի փորձ է կատարել
ՀասարակությունՕգոստոսի 13-ի, լույս 14-ի գիշերը` ժամը 3-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Տիգրան Եղիազարյանը փախուստի փորձ է կատարել։
Այս մասին Tert.am-ին հայտնեցին քրեակատարողական ծառայությունից:
Կալանավորը, նախապես մշակած պլանով, կոտրել է բանտախցի դուռը, վնասել է դիտանցքը, դուրս է եկել մասնաշենք, սակայն կալանավայրի աշխատակիցների համատեղ ուժերով հնարավոր է եղել կանխել փախուստը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: