Թաիլանդում վերամբարձ կռունկի 4 տոննա քաշով պողպատե սարքը պոկվել է ու ընկել ավտոմեքենայից ընդամենը մի քանի սմ հեռավորության վրա (տեսանյութ)
ՄիջազգայինԹաիլանդում շինարարական վերամբարձ կռունկի պողպատե կոնստրուկցիան ընկել է ներքևում գտնվող ավտոմեքենայից ընդամենը մի քանի սմ հեռավորության վրա, գրում է Daily Mail-ը։
Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է 4 տոննա քաշով սարքը պոկվում շինարարական կռունկից և ընկնում Mercedes մեքենայի ուղիղ դիմաց։ Դրանից հետո մեքենայից դուրս են գալիս վարորդն ու ուղևորուհին։ Կնոջ ինքնազգացողությունը վատանում է և տղամարդը փաթաթվում է նրան։
Տեսանյութը ստացվել է հետևից ընթացող մեքենայի տեսագրող սարքի միջոցով։
Ավելի ուշ ուղևորուհին հոսպիտալացվել է ձեռքի վնասվածքով, վարորդը չի տուժել , սակայն նրանք երկուսն էլ գտնվել են շոկային իրավիճակում։