Ավտովթար Գեղարքունիքի մարզում. վիրավորները ՊՆ դասակի հրամանատար ու պայմանագրային զինծառայող են. shamshyan.com
ՀասարակությունԱյսօր՝ օգոստոսի 13-ին, ավտոթվար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 07:40-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի Գետափնյա փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի բնակիչ, 39-ամյա Արամ Հարությունյանի վարած Mercedes մակնիշի 35 GX 785 համարանիշի և Ճամբարակ քաղաքի բնակիչ, 39-ամյա Ռուսլան Հարությունյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 34 RM 473 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կենտրոն: Կայքի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Հարությունյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես դասակի հրամանատար է, իսկ Ռ. Հարությունյանը նույն զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող: