Ավտովթար Գեղարքունիքի մարզում. 60-ամյա վարորդը Նիվայով բախվել է ճանապարհը կարգավորող ցուցանակին ու կողաշրջվել. Նրան տեղափոխել են հիվանդանոց
ՀասարակությունԱյսօր՝ օգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 60-ամյա Վազգեն Ղահրամանյանը իր վարած Վազ 2121 մակնիշի 35 ՏD 942 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 72 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհը կարգավորող ցուցանակին և կողաշրջվելով հայտնվելով ճանապարհի բաժանարար գոտում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Վ. Ղահրամանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն:
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ