Չեմ պատրաստվում գլխավորել Արգենտինայի հավաքականը. Գվարդիոլա
Սպորտ«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Կլաուդիո Տապիայի հայտարարության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:
Տապիան նշել էր, որ Գվարդիոլային չեն կարող հրավիրել Արգենտինայի հավաքականը գլխավորելու, քանի որ իսպանացի մասնագետը բարձր աշխատավարձ կպահանջի.
«Ես փոքր-ինչ հիասթափված եմ, քանի որ Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը չի կարող հայտարարել, որ իմ ծառայություններից հրաժարվում է աշխատավարձի պատճառով:
Առաջին հերթին պետք է հետաքրքրվել, թե ես ինչ եկամուտ ունեմ: Երկրորդ՝ ես հիանալի հասկանում եմ թիմ և հավաքական մարզելու տարբերությունները: Եվ երրորդ՝ ամենակարևորն այն է, որ Արգենտինայից ոչ ոք ինձ հետ կապ չի հաստատել:
Արգենտինայի հավաքականը պետք է արգենտինացի մարզի: Բավականաչափ արգենտինացի մասնագետներ կան, այնպես որ՝ ես չեմ պատրաստվում գլխավորել այդ երկրի հավաքականը»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերել է «The Independent»-ը: