Իլշատ Ֆայզուլինը նշանակվել է «Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնակատար
Սպորտ«Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Իլշատ Ֆայզուլինը: Այս մասին հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆայզուլինի օգնականներն են Կարեն Սիմոնյանն ու Արսեն Պետրոսյանը, դարպասապահներին կշարունակի մարզել Տիգրան Ասլանյանը:
Իլշատ Ֆայզուլինը նախկինում ճանաչված ֆուտբոլիստ է եղել և հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ-ում, իսպանական «Ռասինգում», «Վիլյառեալում», «Խետաֆեում» և այլ ակումբներում:
Մարզչական կրթությունն ու ՈՒԵՖԱ-ի PRO արտոնագիրը Ֆայզուլինը ստացել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայում, աշխատել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ակադեմիաներում: 2017-ի հուլիսից Ֆայզուլինը զբաղեցնում է «Բանանցի» Ակադեմիայի գլխավոր տնօրենի պաշտոնը:
Հիշեցնենք, որ Արամ Ոսկանյանը երեկ է հրաժարական տվել «Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնից: