Փրկարարները գտել են «Ջուխտակ վանքի» տարածքում մոլորված քաղաքացուն
ՀասարակությունԱրտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 12-ին՝ ժամը 07:05-ին, Տավուշի մարզի «Ջուխտակ վանք»-ի տարածքում նախօրեին մոլորված քաղաքացու որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 07:35-ին փրկարարները «Ջուխտակ վանք»-ի մոտակայքում անվնաս գտել են Ռ. Մ.-ին (1997թ.):