Կան բաներ, որոնք չեմ կարող ասել, այլապես ինձ կտուգանեն. Պոգբա
ՍպորտՖրանսիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է թիմում գնահատված լինելու կարևորության մասին.
«Դուք պետք է մի բան հասկանաք՝ այն ֆուտբոլիստը, ում վստահում և ընտրում են, ավելի շատ երջանիկ է, քան դժգոհ: Սա այն ամենն է, ինչ կարող եմ ասել:
Ես աշխարհի չեմպիոն եմ, բայց նույն Պոլ Պոգբան եմ: Առաջվա պես սիրում եմ ֆուտբոլը և խաղադաշտում ջանք չեմ խնայում: Երբ քեզ վստահում են, իսկ մտքերդ խաղաղ են, ամեն ինչ ավելի հեշտ է դառնում: Եթե քո արածը քեզ դուր չի գալիս, ինչո՞ւ շարունակել: Պետք է անել միայն այն, ինչ սիրում ես:
«Մանչեսթեր Յունայթեդում» ինձ լա՞վ եմ զգում... Կան բաներ, որոնք չեմ կարող ասել, այլապես ինձ կտուգանեն»,- Պոգբայի խոսքը մեջբերել է «Daily Mail»-ը:
Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ Պոգբան տարաձայնություններ ունի «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ և բացառված չէ, որ առաջիկայում փոխի ակումբը: