Մանչեսթերում տասը մարդ վնասվածքներ է ստացել կրակոցների հետևանքով
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքում տասը մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ և հոսպիտալացվել է, հայտնում է տեղի ոստիկանությունը:
Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի հարավային հատվածի Մոս Սայդ թաղամասում: Դեպքի վայրում խուզարկություններ են անցկացվում, ոստիկանությունը հարցաքննում է վկաներին, ստուգում է տեսահսկման համակարգերի ձայնագրությունները:
Ոստիկանության ներկայացուցիչ Դեբի Դուլին հայտնել է, որ կրակոցներից մի քանի ժամ առաջ թաղամասում կարիբյան դիմակահանդես էր, այդ պատճառով փողոցում մեծ քանակությամբ մարդիկ են մնացել:
«Այժմ հիվանդանոցում է մի քանի մարդ՝ տարբեր աստիճանի վնասվածքներով, բայց, բարեբախտաբար, վնասվածքների մեծ մասն այժմ վտանգ չի ներկայացնում նրանց կյանքին»,- հավելել է նա:
Առաջիկա օրերին տարածքում իրականացվելու է ուժեղացված հսկողություն:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: