Նոր նշանակումներ ՊՆ-ում Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Chevrolet»-ը, որից հետո «Saturn»-ը վրաերթի է ենթարկել «Chevrolet»-ի վարորդին և ուղևորին․ կա 1 զnh, 1 տուժած Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Առաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Մխիթարյանի հուզիչ գրառումը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո Մեր ժողովրդի և ղեկավարության դեմ ցանկացած uպառնալիք կարժանանա անհապաղ և հզոր պատասխանի. Արաղչu Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր


ՀՀ-ում բոլոր ընտրակաշառք տվողները դատապարտվելու են, և հետո թող չասեն, թե քաղաքական հետապնդում է. Ն. Փաշինյանը՝ իջևանցիներին

Հասարակություն

Օգոստոսի 10-ին Տավուշի մարզ մեկնած վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը շարունակվում է. բնակիչների հետ հանդիպումն այսօր Փաշինյանը սկսել է Իջևանից:

Իջևանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետը հանդիպեց իջևանցիների հետ:

Հարցնելով, թե ինչպես է իջևանցիների տրամադրությունը և ստանալով «լավ» պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը հույս ունի, որ տեղյակ են, որ սրանից հետո ՀՀ քաղաքացու տրամադրությունը պետք է միշտ լավ լինի, որովհետև ՀՀ քաղաքացին հաղթել է, և ՀՀ քաղաքացու հաղթանակն այլևս որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել և ՀՀ քաղաքացու հաղթանակը որևէ մեկը չի կարող վերցնել:

«Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, հետևյալ իմաստն ունի՝ ՀՀ ժողովրդի ձայնը լինելու է որոշիչ ՀՀ-ի տնտեսական, քաղաքական կյանքում, որ ՀՀ քաղաքացին այլևս չի համակերպվելու պարտությունների, անհավասարությունների, ապօրինությունների հետ, որ ՀՀ քաղաքացին այլևս լավատեսորեն է նայելու ապագային, որ ՀՀ քաղաքացին չի լինելու խնդրարկու, լինելու է պահանջատեր, չի լինելու աղքատ, լինելու է աշխատող, արարող ու բարիք ստեղծող:

 

Դուք գիտեք, որ մեր կառավարության կարևորագույն առաջնահերթություններ մեկը աղքատության հաղթահարումն է, որը մի պրոբլեմ է, որ մեր երկիրը ծվատում է արդեն երկար ժամանակ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ մտածելով, թե ինչ պետք է արվի, որ երկրում աղքատությունը հաղթահարվի, եկել է մի եզրակացության, որ կա մի երևույթ, որը երեկվանից հետո կոչել է «Այգեհովիտի սինդրոմ», որը պետք է հաղթահարվի:

«Մտածեցի, որ այդ երևույթը կարող ենք պայմանականորեն, որևէ բան նկատի չունենալով՝ անվանել «Այգեհովիտի սինդրոմ»: Ի՞նչ նկատի ունեմ դրանով. երեկ Այգեհովիտում կանգնեցինք և գյուղամիջում խոսակցության բռնվեցինք և ասացին՝ պարոն վարչապետ, աշխատատեղ չկա: Խոսակցության ընթացքում պարզվեց, որ հենց գյուղամիջում գտնվող փռի արտադրամասի սեփականատերը արդեն երկար ժամանակ Այգեհովիտ գյուղում փնտրում է երկու աշխատող՝ 100 հազ. դրամ աշխատավարձով, և չի կարողանում գտնել: Սա է մեր երկրի խորքային խնդիրներից մեկը»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ «Այգեհովիտի սինդրոմն» այն է, որ երկար տարիներ ՀՀ-ում վարած քաղաքականության հետևանքով է առաջացել, որ աղքատությունն ու աղքատության նպաստը որոշ դեպքերում դարձել է ավելի գերադասելի, քան աշխատելն ու աշխատելով վաստակելը. «Մի անգամ էլ գյուղատնտեսության նախարարից լսեցի, որ ասել են՝ բերքահավաքի ժամանակ 3-4 ամիս ինչո՞ւ աշխատեն, իսկ հետո զրկվեն աղքատության նպաստից: Իսկապես նման քաղաքականություն է վարվել, իսկ ՀՀ-ում նման քաղաքականություն վարվել է, որովհետև ՀՀ-ում հաստատված է եղել իշխանություն, որին ձեռնտու է եղել, որ մարդիկ լինեն աղքատ, որ ընտրությունների ժամանակ մարդկանց 5000 դրամը բաժանեն և այդ մարդկանց ստիպեն, որ իրենց օգտին քվեարկվեն, որ նրանց ասեն՝ տեսե՛ք, մեր օգտին չքվեարկեք աղքատության նպաստից կզրկվեք»:

ՀՀ վարչապետը նշեց, որ այսօրվա իշխանությունը ոչ թե մարդկանց օգնելու է, որ լինեն աղքատ, այլ չլինեն աղքատ, մարդկանց քաջալերելու են, որ նրանք աշխատեն, որովհետև ինքը համոզված է, որ հայ ժողովուրդը ձեռքը պարզող չէ, ձեռք մեկնող է, աշխատող է:

«Մեր իշխանությունը պետք է օգտագործենք ոչ թե մեր, այլ ձեր հարստացման համար, օգնեք մեզ դրանում»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանն իր ելույթում նաև նշեց, որ ՀՀ-ում բոլոր ընտրակաշառք տվողները դատապարտվելու են, և հետո թող չասեն, թե դա քաղաքական հետապնդում է. «Բոլորը պետք է դատվեն, բայց խոսքը սրա մասին չէ, այլ նրա, որ քաղաքացին չպետք է թողնի, որ դրանք շենքից ներս մտնեն, փողով ընտրություն առնողները պետք է քաղաքականությունից դուրս մղվեն ընդհանրապես, որովհետև մի կիլո բրնձով ընտրություն կատարելով՝ դուք այդ մարդկանց լիազորում եք, որ ձեզ թալանեն: Մի՛ թույլ տվեք, որ ձեզ թալանեն, հետո այդ փողերը ծախսեն, որ «Ֆեյսբուքում» ֆեյքեր բացեն, որ իրենց պաշտպանեն, որ իրենց պաշտպանեն, որովհետև կենդանի մարդ չկա, որ իրենց պաշտպանի, մնացել է, որ իրենց պաշտպանեն ֆեյքերը, կամ նրանք, ում վրա իրենք կոմպրոմատ ունեն»,-հայտարարեց նա։

Փաշինյանը եզրափակեց իր խոսքը՝ նշելով, որ ավելի կարևոր բան ունի ասելու. «Բոլորիդ սիրում եմ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե այն, որ մեր երեխաները ապրելու են ազատ ու երջանիկ Հայաստանում»:

Նոր նշանակումներ ՊՆ-ում Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Chevrolet»-ը, որից հետո «Saturn»-ը վրաերթի է ենթարկել «Chevrolet»-ի վարորդին և ուղևորին․ կա 1 զnh, 1 տուժած Եթե դատարանն անգամ որոշի, որ նոր ընտրություններ պետք է լինեն, ուրեմն դա է Նիկոլի որոշումը․ Արշակ ԿարապետյանUniversal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Առաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Մխիթարյանի հուզիչ գրառումը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո ԶՊՄԿ-ի աջակցությամբ ավարտվել է Կապանի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգումը Այս պայմաններում արդար և թափանցիկ ընտրություններ չէին կարող լինել․ Մենուա ՍողոմոնյանԱվետիք Չալաբյանի կալանավորումը վրեժխնդրություն է․ նա չի հրաժարվելու իր նպատակներից․ Անահիտ Ադամյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի զորակցության խոսքն Ավետիք ՉալաբյանինՔՊ-ն պաշտոններ է բաժանում, երբ դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի հրապարակել ընտրությունների արդյունքների վերաբերյալ․ Անուշ ՄիրզոյանՄեր ժողովրդի և ղեկավարության դեմ ցանկացած uպառնալիք կարժանանա անհապաղ և հզոր պատասխանի. Արաղչu Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր Լուկաշենկոն համաներմամբ ազատ է արձակել 32 բանտարկյալի «Բարսելոնա»-ն ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել Այսօր Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով․Գոհար Մելոյան ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները Դոհայում սկսել են անուղղակի բանակցությունները Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը Այսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Ուղևորատար ավտոբուսը բшխվել է Իսպանիայի Լյեյդա քաղաքի շենքերից մեկին. կան վիրավnրներ Ռուսաստանի հետ համերաշխությունը բխում է Հայաստանի շահերից. Արշակ Կարապետյան Հայաստանում զբոսաշրջային գնացք կգործարկի․ մանրամասներ Այդ կասկածը որպես խարան մնալու է. Ընտրախախտումները եղել են զանգվածային. Արամ Վարդևանյան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. պատճառված շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է Կամավորությունը սկսվում է մեկ քայլից, բայց փոխում է հազարավոր կյանքեր․ Մհեր ԱվետիսյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Կիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. Reuters Ռուսաստանում բենզինի գները առաջին անգամ անցել են մեկ լիտրի համար 100 ռուբլու շեմը Հեռանկարային ենք համարում կոալիցիայի շրջանակում ընդդիմության համագործակցությունը․ Ավետիք ՉալաբյանՀուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆ Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները Այսօր Զառա Արամյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 56 տարեկան Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ դիմում են ներկայացրել՝ փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում ներառելու համար Օր 6-րդ․ ՍԴ-ում շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը Ֆիդան. Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակում Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու․ Արշակ ԿարապետյանՎթար․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով Բենզալցակայաններին հասցված ռուսական հարվածներից Ուկրաինայում զոհ կա Ղազախստանի նոր Սահմանադրությունն ուժի մեջ է մտնում․ ինչ է փոխվել Երևանում 16-ամյա պատանիները hարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, բռնել ձեռքերն ու hափշտակել գումարՀռոմի պապի դիրքորոշումը միգրացիայի հարցերի վերաբերյալ անհանգuտություն է առաջացնում ԱՄՆ-ում. Վենս
Ամենադիտված