Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու մոտակայքում այրվում է «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա և խոտածածկ տարածք. փրկարարները դեպքի վայրում են
ՀասարակությունՕգոստոսի 10-ին, ժամը 12:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան անցուղու եկեղեցու մոտ այրվում է կայանած ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու մոտակայքում այրվում է «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա և խոտածածկ տարածք: Տուժածներ չկան:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: