Թուրքական լիրան շարունակում է ռեկորդային արժեզրկումը
ՄիջազգայինԱմերիկյան դոլարի նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքն ուրբաթ շարունակել է իր անկումը՝ 1 օրում նվազելով ավելի քան տասը տոկոսով, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Ժամը 10:16-ի դրությամբ մեկ դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքը կազմել է 6,2826, իսկ եվրոյի նկատմամբ՝ 7,2254: Ժամը 11:00-ի դրությամբ լիրայի դիրքերն աննշան ամրապնդվել են՝ կազմելով մեկ դոլարի նկատմամբ 5,8346, իսկ եվրոյի նկատմամբ՝ 6,6963:
Տարեսկզբից ի վեր թուրքական լիրան դոլարի նկատմամբ մոտ 35 տոկոսի անկում է գրանցել, իսկ եվրոյի նկատմամբ՝ մոտ 30 տոկոսի: