Չինաստանը որոշեց սիմետրիկ պատասխանել ԱՄՆ-ի հավելյալ մաքսատուրքերին
ՀասարակությունՉինաստանը օգոստոսի 23-ին մաքսեր կսահմանի 16 մլրդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների երկրորդ ցուցակի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՉԺՀ-ի առեւտրի նախարարության հայտարարության մեջ:
Նշվում Է, որ դա տեղի կունենա Վաշինգտոնի կողմից համանման ծավալի չինական արտահանման վրա 25 տոկոս մաքսեր սահմանելու հետ միաժամանակ: Գերատեսչությունում նշել են, որ այս որոշումը հարկադրական հայելային միջոց Է դարձել:
Նախօրյակին ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի գրասենյակը հրապարակել Էր տարեկան 16 մլրդ դոլար գումարի չինական ապրանքների ցուցակը, որոնք կհայտնվեն 25 տոկոսի մաքսատուրքի տակ: Նշվում Է, որ դա սահմանվող մաքսատուրքերի երկրորդ մասն Է: Առաջին ցուցակը ներառում Էր չինական ապրանքներ՝ տարեկան 34 մլրդ դոլարի մատակարարումների ծավալով: Այն ուժի մեջ Է մտել հուլիսի 6-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: