Չիլիչը երեք սեթում հաղթել է Չորիչին և դուրս եկել Rogers Cup-ի երրորդ շրջան
ՍպորտԽորվաթ թենիսիստ Մարին Չիլիչը դուրս է եկել «Masters» կատեգորիայի` Տորոնտոյում ընթացող մրցաշարի երրորդ շրջան:
Չիլիչը երեք սեթում հաղթել է իր հայրենակցին` Բորնա Չորիչին, 6:3, 3:6, 6:1 հաշիվներով:
Խաղը 2 ժամ 2 րոպե է տևել: Չիլիչը թույլ է տվել 4 կրկնակի սխալ և 3 բրեյք-փոինթներն էլ հաջող է իրացրել:
Չորիչի ակտիվում, ով ATP-ի վարկանիշում 20-րդ հորիզոնականն է զբաղեցնում, 8 էյս կա, 4 կրկնակի սխալ և 7 բաց թողած բրեյք:
«Rogers Cup»-ի քառորդ եզրափակիչ դուրս գալու համար Չիլիչը կմրցի Դիեգո Շվարցման (Արգենտինա)- Սեմ Կերի (ԱՄՆ) զույգի հաղթողի հետ:
Ավելի քան 5 մլն դոլար մրցանակային ֆոնդ ունեցող մրցաշարը կավարտվի օգոստոսի 12-ին: