ԱՄՆ-ում ստեղծվել է ստորջրյա սկուտեր՝ «դելֆինի պես» լողալու համար (լուսանկարներ, տեսանյութ)
LifeԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում տեղակայված Titan ստարտափն իրականացրել է իր նախագիծը և փորձարկել իր առաջին ստորջրյա սկուտերը: Փորձարկման տեսանյութը հրապարակվել է The Daily Mail-ի ֆեյսբուքյան էջում:
Ինչպես նշվում է տեսանյութի նկարագրությունում՝ նորույթը թույլ է տալիս լողալ «դելֆինի պես»՝ չգործադրելով մեծ ջանքեր, ուսումնասիրել ստորջրյա աշխարհը և պարզապես հանգստանալ:
Hi Consumption-ի հաղորդմամբ՝ ստորջրյա սկուտերը երկու արագություն ունի և կարող է սուզորդին հասցնել մինչև 50 մետր խորություն: Բացի այդ, սարքը համալրված է հզոր մարտկոցով, որի լիցքավորման համար պահանջվում է մեկուկես ժամ և որը կարող է անդադար աշխատել մի ժամ:
Նշվում է, որ ստորջրյա սկուտերը հարմար է սուզվելու և ջրի տակ լողալու համար՝ ինչպես լողավազանում, այնպես էլ բնական պայմաններում:
Ստորջրյա սկուտերը վաճառվում է 300 դոլարով:


![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()