Սալվադորի նախկին նախագահն իրեն մեղավոր է ճանաչել 300 մլն դոլարի յուրացման համար
ՄիջազգայինՍալվադորի նախկին նախագահ Անտոնիո Սական, ինչպես նաև նրա կառավարության երկու նախկին նախարարներ Խուլիո Ռանկն ու Սեսար Ֆունեսն իրենց մեղավոր են ճանաչել փողերի լվացման ու մոտ 301 մլն դոլարի յուրացման համար:
Ինչպես հայտնում է tass.ru-ն, նախկին նախագահն ու մյուս մեղադրյալներն ընդունել են իրենց մեղքը, որպեսզի կրճատեն սպառնող ազատազրկման չափը:
Նախկին նախագահ Սական ակնկալում է, որ անկեղծ խոստովանությունն իրեն հնարավորություն կտա բանտում ոչ թե 30, այլ 10 տարի անցկացնել:
Հայտնի է, որ դատախազությունը նախկին նախագահից պահանջել է պետբյուջե վերադարձնել 25 մլն դոլար:
Հիշեցնենք, որ Սական Սալվադորը ղեկավարել է 2004-2009թթ. ընթացքում: Նրան ձերբակալել են 2016թ. հոկտեմբերին: