Փրկարարները դուրս են բերել ճահճի մեջ արգելափակված տրակտորը
ՀասարակությունՕգոստոսի 7-ին, ժամը 18:20-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու մոտակայքում տրակտորն արգելափակվել է ճահճի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումը:
Փրկարարների և քաղաքացիների ուժերով տրակտորը դուրս է բերվել արգելափակումից: