ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզում թռչնի գրիպի բռնկում է գրանցվել
Հասարակություն«Ռոսսելխոզնադզոր»-ը Նիժնի Նովգորոդի մարզում արձանագրել է թռչնի գրիպի բռնկում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վիրուսը հայտնաբերվել է ախտաբանական նյութի զննության ընթացքում, որը վերցվել է Պավլովո քաղաքի գյուղացիական տնտեսություններից մեկում պահվող ընտանի թռչունից:
Ներկա դրությամբ իրականացվում են թռչնի գրիպի դեմ պայքարի համապատասխան միջոցառումներ: