Գազի արտահոսքի հետեւանքով բռնկված հրդեհից տուժածներ չկան
ՀասարակությունՕգոստոսի 7-ին, ժամը 11:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի թիվ 141 շենքի տանիքում հրդեհ է բռնկվել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ շենքի տանիքում՝ 3 կգ բալոնից, տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:33-ին, մարվել՝ 11:34-ին: Այրվել է բալոնից արտահոսած գազը: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: