Մայրաքաղաքի Խուդյակով-Սաֆարյան խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն է տեղի ունեցել
ՀասարակությունՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թ. օգոստոսի 8-ին Երևան քաղաքի Մարշալ Խուդյակովի փողոց-Նվեր Սաֆարյանի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ճանապարհային ոստիկանությունից, թոփոխության արդյունքում երթևեկության երկու ուղղություններով գլխավոր ճանապարհ կհանդիսանա Մարշալ Խուդյակովի փողոցը՝ նախկին Մարշալ Խուդյակով-Նվեր Սաֆարյան ուղղության փոխարեն:
