Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի ԱՄՆ-ի հավաքականը թիմային նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում Իրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ) Ե՞րբ կլինի վիզաների ազատականացումը ԵՄ-ի հետ Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Երևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը. պաշտոնական Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել


Օրենքի առաջ հավասար են բոլորը. Վալերիյ Օսիպյանը Արմավիրի և Արագածոտնի մարզային վարչություններում հանդիպել է անձնակազմի հետ

Հասարակություն

Օգոստոսի 4-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը աշխատանքային հանդիպումներ է ունեցել ոստիկանության Արմավիրի և Արագածոտնի մարզային վարչություններում։ Արմավիրի մարզային վարչության ծառայողների աշխատանքային պայմաններին ծանոթանալուց հետո Վալերիյ Օսիպյանը հանդիպեց վարչության անձնակազմին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից,ոստիկանության պետն ընդհանուր առմամբ դրական գնահատեց Արմավիրի ոստիկանների աշխատանքը՝ ընդգծելով, որ նախորդ տարվա համեմատությամբ աճել է բացահայտումների ցուցանիշը։ Այդուամենայնիվ, Վալերիյ Օսիպյանը հրահանգեց ակտիվացնել բնակարանային գողությունների նախականխման ու բացահայտման ուղղությամբ տարվող միջոցառումները, ընդ որում, դրանք պետք է իրականացվեն բաժինների բոլոր ստորաբաժանումների համագործակցված աշխատանքով։ 

Ոստիկանության պետը անդրադարձավ նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը՝ հանձնարարելով այդ ուղղությամբ իրականացնել ամենօրյա աշխատանք և՛ կանխարգելման, և՛ բացահայտման նպատակներով։ Վալերիյ Օսիպյանը հրահանգեց ահազանգերին արագ արձագանքել, բացառել դեպքեր թաքցնելու արատավոր երևույթն ու կոռուպցիոն ցանկացած դրսևորում։ Ոստիկանության պետը հատուկ անդրադարձավ նաև ոստիկան-քաղաքացի շփումներին՝ պահանջելով լինել չափազանց հարգալից․ հատկապես տուժողների նկատմամբ հարգանքը պետք է ընդգծված լինի։ Վալերիյ Օսիպյանը գործընկերներին հիշեցրեց՝ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է՝ անկախ մասնագիտությունից, դիրքից, սոցիալական դրությունից ու կարգավիճակից՝ հրամայելով բացառել խտրական վերաբերմունքը։ Աշխատանքային հանդիպման ավարտին Արմավիրի մարզային վարչության մի խումբ ծառայողներ ոստիկանության պետի հրամանով պարգևատրվեցին։ 

Պարգևատրումներից հետո Վալերիյ Օսիպյանը հավաստիացրեց, որ ծառայության նկատմամբ սրտացավ ու բարեխիղճ ոստիկանները մշտապես խրախուսվելու են։ 

Հաջորդ հանդիպումը ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների հետ էր՝ Աշտարակում։ Ոստիկանության պետը նախ անդրադարձավ մարզի ոստիկանների թերություններին ու բացթողումներին՝ կոնկրետ հանձնարարականներ տալով դրանց արագ և արդյունավետ շտկման ուղղությամբ։ Վալերիյ Օսիպյանը հրահանգեց, ակտիվացնել տարաբնույթ միջոցառումները՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման, հայտնաբերման և առգրավման ուղղությամբ։ Պահանջեց, որ բաժինների տարբեր ստորաբաժանումները, անկախ ծառայության ուղվածությունից, աշխատեն համախմբված և համագործակցելով, ինչը, միանշանակ, արդյունավետ է լինելու։

Վալերիյ Օսիպյանը Արագածոտնի ոստիկաններից ևս պահանջեց ոստիկան-քաղաքացի շփումներում լինել չափազանց բարեկիրթ՝ հիշեցելով, որ ոստիկանությունը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանում է մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես և այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը և օրինական շահերը՝ անկախ նրա քաղաքացիությունից, ազգությունից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական դրությունից, կուսակցական կամ որևէ կազմակերպության պատկանելությունից։ «Օրենքի առաջ հավասար են բոլորը»՝ հավելեց ոստիկանության պետը։ 
Աշխատանքային հանդիպման ավարտին Վալերիյ Օսիպյանի հրամանով պարգևատրվեցին նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության մի խումբ ծառայողներ։

 

Հարևան երկրին պետք էր իրենց ներկայացուցիչը Ազգային ժողովում․ Նարեկ ԿարապետյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. Կոստանյանն ընթերցեց «ՀայաՔվե»-ի նամակը Եվրահանձնաժողովի նախագահին Մեծ պատիվ էր հերթական անգամ հանդիպել մեր հերոսներին․ Մհեր ԱվետիսյանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ Արևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքի Ֆասթ Բանկի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունիՍուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերը«ՀայաՔվեի» և «Մայր Հայաստանի» բողոքի ակցիան` ի պաշտպանություն քաղբանտարկյալներիՈրևէ պարագայում Արցախի նախագահը չպիտի հրաժարական տար․ Էդմոն ՄարուքյանՈւշադրություն. Փաշինյանը միտումնավոր երկարաձգել է նպաստների կրճատման մասին որոշումը ԱՄՆ-ի հավաքականը թիմային նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում Իրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ) Եթե մեր երկրում համատարած կոռուցիա է, ուրեմն երկրի ղեկավարը իր ճիշտ տեղում չէ. Արամ ՊետրոսյանԵ՞րբ կլինի վիզաների ազատականացումը ԵՄ-ի հետ Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին, ձերբակալել են. Նարեկ Կարապետյան Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Ավետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Երևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը. պաշտոնական «ՀայաՔվեի» երթը դեպի կառավարության շենք` քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջովՇվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով Toyota-ն երկրորդ պաշտոնական ավտոսրահն է բացում Երևանում. հայտնի է մրցույթի հաղթողը ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է. Հայաստանը և ԵՄ-ն մոտ են իրար առավել, քան երբևէ. Փաշինյանը՝ ֆոն դեր Լայենին Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմԻրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների անուղղակի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Էկոնոմիկան պետք է անջատել քաղաքականությունից. Արշակ Կարապետյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը Դպրոցականները կսովորեն լող, դահուկային սպորտ և հրաձգություն․ նոր ծրագիր Ընտրախախտումները եղել են զանգվածային, եղել են համակարգային և բավարար են, որպեսզի Սահմանադրական դատարանը ԿԸՀ ընդունած որոշումը ճանաչի անվավեր․ Վարդևանյան ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները«Սյունյաց երկրի» մաղթանքը Գևորգ Փարսյանին՝ այդ շենքից համայնքը ղեկավարել ևս մի քանի ընտրաշրջան Ուկրաինան հարվածել է «Լուկոյլ» ընկերության նավթավերամշակման գործարանին․ ՌԴ Իսպանացիները ՆԱՏՕ-ի անդամներ են, բայց ՆԱՏՕ-ի ոչ այնքան լավ անդամներ. Թրամփ ՔՊ-ն ընտրություններով չստացավ ցանկալի արդյունքը, հիմա անցել է ահաբեկման․ Արեգ ՍավգուլյանՀայաստանի ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները կարող են Հայաստանի քաղաքացիներին զրկել կամարտահայտման իրավունքից. Զախարովա Թանկարժեք մետաղների գներն աճել ենՓրկարարները հայտնաբերվել են մոլորված քաղաքացունԴոհայում ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցություններում առաջընթաց է գրանցվել. Կատարի ԱԳՆ ՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ» Նոր գույն վանաձորյան իրականության մեջ. դռներն է բացել «Padval Art Studio»-ն. «Փաստ» Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ» Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ» Հաղթողը կլինի՞ պետությունը. «Փաստ» Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ»
Ամենադիտված