Դոհայում ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցություններում առաջընթաց է գրանցվել. Կատարի ԱԳՆ Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ» Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ» Հաղթողը կլինի՞ պետությունը. «Փաստ» Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ» Ամառվա տապ, անջուր Երևան և Մակրոնի հետ ձեռքսեղմման «սուրբ» արժեքը. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ» Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ» Նոր նշանակումներ ՊՆ-ում Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Chevrolet»-ը, որից հետո «Saturn»-ը վրաերթի է ենթարկել «Chevrolet»-ի վարորդին և ուղևորին․ կա 1 զnh, 1 տուժած Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ


Կանանց հասարարական դերի բարձրացում, թե՞ ուղղակի ներկայացվածության ավելացում ԱԺ-ում

Հասարակություն

Քաղաքական դաշտում և կառավարման օղակներում կանանց ներգրավվածության անհրաժեշտության մասին գիտակցում և բարձրաձայնում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Թվում է, թե 21-րդ դարում, երբ ՄԱԿ-ի՝ «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» և «Կանանց քաղաքական իրավունքների մասին» կոնվենցիաները ստորագրել են  անդամ պետությունների ճնշող մեծամասնությունը, ոլորտում խնդիրներ պետք է չլինեն: Բայց իրականությունն այլ բան է փաստում: Inter-Parliamentary Union (IPU)-ի տվյալներով աշխարհի բոլոր խորհրդարաններում կանանց ներկայացվածությունը կազմում է միջինը 24%: Այս ցուցանիշը  վկայում է, որ խորհրդարաններում գենդերային հավասարակշռության խնդիրը մնում է անկատար, իսկ կանանց հասարակական-քաղաքական դերը՝ թերագնահատված:

Խորհրդարաններում  կանանց ներկայացվածության աստիճանը բավական ցածր է թե՛ զարգացած ժողովրդավարություններում, թե՛ ժողովրդավարացման ուղին բռնած պետություններում: IPU-ի տվյալներով՝  «ամենաժողովրդավարական» համարվող ԱՄՆ-ում կանանց ներկայացվածությունն օրենսդիր մարմնում կազմում է ընդամենը 20%: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն աշխարհում 102-րդն է: Իրավիճակը այլ է Եվրոպայում: Մասնավորապես, Ֆրանսիայում կանայք խորհրդարանում կազմում են 39%, Մեծ Բրիտանիայում՝ 32%, Գերմանիայում՝ 30%: Թեև կանանց իրավունքների պաշտպանության մասին թեզը բնորոշ է արևմտյան քաղաքական մշակույթին, վիճակագրական տվյալների համաձայն՝ կանանց ամենամեծ ներկայացվածությունն ունի Ռուանդայի խորհրդարանը՝ 61%: Դրան հաջորդում են  Կուբայի և Բոլիվիայի խորհրդարանները՝ 53-ական տոկոս կանանց ներգրավվածությամբ:

Հայաստանում կանայք խորհրդարանում 18% են կազմում: Հայաստանն այս ցուցանիշով մի փոքր առաջ է իր հարևաններից. Ադրբեջանի խորհրդարանում կանանց ներկայացվածությունը 17% է, Վրաստանում ՝  16%, Թուրքիայում՝ 14%, իսկ Իրանում՝ 6%:

Հայաստանում այս ցուցանիշը կարող էր ավելի բարձր լիներ, քանի որ Ընտրական օրենսգիրքը պահանջում է համամասնական ցուցակի յուրաքանչյուր երրորդ համարում առաջադրել կնոջ թեկնածություն: Դա հնարավորություն կտար  մի քանի տարի անց ուժի մեջ մտնող դրույթներով խորհրդարանում ապահովել կանանց 33% ներկայացվածություն, հատկապես, որ օրենքը պահանջում է համամասնական ցուցակի կին թեկնածուի ինքնաբացարկի դեպքում մանդատը հանձնել ցուցակում ընդգրկված հաջորդ կին թեկնածուին: Բայց գործող օրենսգրքի համաձայն այս եղանակով ձևավորվում է խորհրդարանի 50%-ը միայն: Խորհրդարանի մյուս 50%-ը ձևավորվում է ռեյտինգային ընտրակարգով, որի դեպքում կանանց ներկայացվածությունը քվոտավորված չէ: 2017թ.-ի ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ռեյտինգային ընտրակարգով խորհրդարան էր անցել ընդամենը մեկ կին պատգամավոր:

Հատկանշական է, որ վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովը քննարկումներից մեկում անդրադարձել է խորհրդարանում կանանց ներկայացվածության խնդրին: Քննարկման մասնակից կանանց իրավունքներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչները խորհրդարանում սեռերի միջև 30/70 հարաբերակցությունը համարել են ոչ բավարար և առաջարկել են կրճատել այդ տարբերությունը՝ ընդհուպ մինչև 40/60: Հաշվի առնելով, որ ԸՕ քննարկումներում այս հարցը պարբերաբար արծարծվում է, հնարավոր է՝ հաջորդ խորհրդարանում ունենանք կանանց ներկայացվածության ավելացում:

Բայց հանուն ճշմարտության փաստենք, որ խորհրդարանում կանանց ավելի մեծ ներկայացվածության հնարավոր չէ հասնել մեկ օրում, քանի որ դրա վրա ազդում են և՛ քաղաքական մշակույթը և՛ ժողովրդավարության մակարդակը: Ուստի ժամանակ է անհրաժեշտ հասնելու այն գիտակցման, որ կանանց ներկայացվածությունը քաղաքականությունում, որոշումների ընդունման ոլորտում և, հատկապես, երկրի խորհրդարանում ինքնանպատակ չէ: Խորհրդարանն այն մարմինն է, որը պետք է արտահայտի ամբողջ հասարակության շահերը և եթե հասարակության 52.5%-ը կազմում են կանայք, ապա այդ խորհրդարանում կանայք պետք է ունենան ավելի մեծ ներկայացվածություն իրենց շահերը լսելի դարձնելու և առկա խնդիրներին համակողմանի լուծում տալու համար:

Ժակլին Արզումանյան,

Քաղաքագետ

Դոհայում ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցություններում առաջընթաց է գրանցվել. Կատարի ԱԳՆ ՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ» Նոր գույն վանաձորյան իրականության մեջ. դռներն է բացել «Padval Art Studio»-ն. «Փաստ» Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ» Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ» Հաղթողը կլինի՞ պետությունը. «Փաստ» Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ» Ամառվա տապ, անջուր Երևան և Մակրոնի հետ ձեռքսեղմման «սուրբ» արժեքը. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ» Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ» ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչո՞ւ էին ճիշտ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ» Նոր նշանակումներ ՊՆ-ում Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Chevrolet»-ը, որից հետո «Saturn»-ը վրաերթի է ենթարկել «Chevrolet»-ի վարորդին և ուղևորին․ կա 1 զnh, 1 տուժած Եթե դատարանն անգամ որոշի, որ նոր ընտրություններ պետք է լինեն, ուրեմն դա է Նիկոլի որոշումը․ Արշակ ԿարապետյանUniversal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Առաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Մխիթարյանի հուզիչ գրառումը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո ԶՊՄԿ-ի աջակցությամբ ավարտվել է Կապանի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգումը Այս պայմաններում արդար և թափանցիկ ընտրություններ չէին կարող լինել․ Մենուա ՍողոմոնյանԱվետիք Չալաբյանի կալանավորումը վրեժխնդրություն է․ նա չի հրաժարվելու իր նպատակներից․ Անահիտ Ադամյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի զորակցության խոսքն Ավետիք ՉալաբյանինՔՊ-ն պաշտոններ է բաժանում, երբ դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի հրապարակել ընտրությունների արդյունքների վերաբերյալ․ Անուշ ՄիրզոյանՄեր ժողովրդի և ղեկավարության դեմ ցանկացած uպառնալիք կարժանանա անհապաղ և հզոր պատասխանի. Արաղչu Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր Լուկաշենկոն համաներմամբ ազատ է արձակել 32 բանտարկյալի «Բարսելոնա»-ն ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել Այսօր Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով․Գոհար Մելոյան ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները Դոհայում սկսել են անուղղակի բանակցությունները Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը Այսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Ուղևորատար ավտոբուսը բшխվել է Իսպանիայի Լյեյդա քաղաքի շենքերից մեկին. կան վիրավnրներ Ռուսաստանի հետ համերաշխությունը բխում է Հայաստանի շահերից. Արշակ Կարապետյան Հայաստանում զբոսաշրջային գնացք կգործարկի․ մանրամասներ Այդ կասկածը որպես խարան մնալու է. Ընտրախախտումները եղել են զանգվածային. Արամ Վարդևանյան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. պատճառված շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է Կամավորությունը սկսվում է մեկ քայլից, բայց փոխում է հազարավոր կյանքեր․ Մհեր ԱվետիսյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Կիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. Reuters Ռուսաստանում բենզինի գները առաջին անգամ անցել են մեկ լիտրի համար 100 ռուբլու շեմը Հեռանկարային ենք համարում կոալիցիայի շրջանակում ընդդիմության համագործակցությունը․ Ավետիք ՉալաբյանՀուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆ Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները Այսօր Զառա Արամյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 56 տարեկան Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ
Ամենադիտված