Կուզնեցովան դարձել է Վաշինգթոնի մրցաշարի հաղթող (տեսանյութ)
ՍպորտՌուս թենիսիստուհի Սվետլանա Կուզնեցովան դարձել է Internatinal կատեգորիայի` Վաշինգթոնում անցկացված մրցաշարի հաղթող:
Եզրափակիչ խաղում Կուզնեցովան երեք սեթում հաղթել է խորվաթ Դոնա Վեկիչին 4:6, 7:6 (9:7), 6:2 հաշիվներով:
Թենիսիստուհիները կորտում 2 ժամ 33 րոպե են անցկացրել: Կուզնեցովան 6 կրկնակի սխալ է թույլ տվել և 12 բրեյք-փոինթներից հաջող է իրացրել 4-ը:
Վեկիչի ակտիվում 3 էյս, 6 կրկնակի սխալ և 3 իրացրած բրեյք կա` 10-ից:
Թենիսիստուհիները 3-րդ անգամ են խաղացել իրար դեմ պաշտոնական խաղերում: Կուզնեցովան անհատական դիմակայությունում առաջ է անցել հաշվի մեջ` 2:1:
33-ամյա Կուզնեցովան Սանկ-Պետերբուրգից է, WTA-ի վարկանիշային աղյուսակի 68-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ այս տիտղոսը նրա համար դարձել է 18-րդը կարիերայում և առաջինը` 2016 թվականից ի վեր: