Սպանություն Արարատի մարզում. գիշերային ակումբի մոտ 28-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել
ՀասարակությունԱրարատի մարզում գտնվող գիշերային ակումբներից մեկի մոտ սպանություն է տեղի ունեցել:
Դեպքի մանրամասների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ օգոստոսի 6-ին՝ ժամը 05:46-ին, ահազանգել են ոստիկանություն և հայտնել, որ տղամարդու են դանակահարել:
«Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը՝ 05:30-ի սահմաններում, Այնթափ գյուղում գտնվող «Վարդա» գիշերային ակումբի դիմաց տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը դանակով հարվածել է 1990 թ-ին ծնված Արթուր Սահակյանին, ինչի հետևանքով նա մահացել է»,-ասաց Ջանոյանը:
Ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի հանգամանքները պարզվում են, ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձին հայտնաբերելու ուղղությամբ: