Չելսին Ազարին նոր պայմանագիր կառաջարկի` շաբաթական 300 հազար ֆունտ աշխատավարձով
Սպորտ«Չելսին» մտադիր է թիմում պահել կիսապաշտպան Էդեն Ազարին:
Լոնդոնյան ակումբը պատրաստ է 27-ամյա բելգիացուն նոր պայմանագիր առաջարկել շաբաթական 300 հազար ֆունտ աշխատավարձով:
Հիմա նա մոտ 220 հազար է ստանում, գրում է «The Times»-ը:
Երկուշաբթի ֆուտբոլիստի հետ իր ապագայի մասին կխոսի ակումբի նոր գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին: Այս կերպ, «Չելսին» ցանկանում է թիմում պահել ֆուտբոլիստին, որի ծառայություններով հետաքրքրվում է «Ռեալը»:
Ավելի վաղ լոնդոնցիները կիսապաշտպան Ն՜Գոլո Կանտեին առաջարկել են երկարաձգել պայմանագիրը` շաբաթական 290 հազար ֆունտ աշխատավարձով: