Քիմ Քարդաշյանը հրապարակել է իր և Քլոյեի դուստրերի լուսանկարը
LifeԱմերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ով երեք երեխայի երջանիկ մայր է, իր ինստագրամյան էջում հրապարակել է հունվարին լույս աշխարհ եկած դստեր՝ Չիկագոյի ու կրտսեր քրոջ՝ Քլոյե Քարդաշյանի նորածին աղջկա համատեղ լուսանկարը:
«Լավագույն ընկերներ՝ մինչև կյանքի վերջ»,- լուսանկարը մակագրել է 37-ամյա հայուհին:
Հավելենք, որ Քիմի երրորդ երեխան ծնվել է փոխնակ մոր միջոցով:
Մինչդեռ Քլոեյի առաջնեկը՝ Թրուն, 3 ամսով փոքր է իր քրոջից: Նրա հայրը բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնն է:
Հայտնի է, որ ընթացիկ տարում մայրացել են ոչ միայն Քիմ և Քլոյե Քարդաշյանները, այլև նրանց կրտսեր քույր Քայլի Ջեները:


![]()