Լենո. Զարմացած եմ, թե որքան լավ եմ ինձ զգում Արսենալում
Սպորտ«Արսենալի» դարպասապահ Բերնդ Լենոն խոսել է թիմում տիրող մթնոլորտի մասին.
«Մենք ընտանիքի պես ենք, մենք մեծ ֆուտբոլիստներ ու անհատականություններ ունենք, բայց մթնոլորտը փայլուն է:
Ես փոքր-ինչ զարմացած եմ, թե որքան լավ է այստեղ , և որքան հեշտ էր ինձ համար գալ թիմ: Հպարտ եմ, որ «Արսենալի» մասն եմ կազմում:
Լավ թիմ, հիանալի մարզիչ, այստեղ լինելն ուրախություն է»,-Լենոյի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի քարտուղարությունը:
26-ամյա գերմանացին լոնդոնյան ակումբ է տեղափոխվել «Բայերից» հունիսին: «Transfermarkt»-ի տեղեկություններով, անգլիական ակումբը դարպասապահի համար 25 մլն եվրո է վճարել:
Նախորդ մրցաշրջանում Լենոն «Բայերում» 39 հանդիպման է մասնակցել բոլոր մրցաշարերում` բաց թողնելով 51 գնդակ: 12 խաղում նա իր դարպասն անառիկ է պահել: