Մելանյա Թրամփը գովել է նախագահ Թրամփին քննադատած բասկետբոլիստ ԼեԲրոն Ջեյմսին
ՄիջազգայինՄիացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտնել է, որ սիրով կայցելի NBA-ի գերաստղ ԼեԲրոն Ջեյմսի բացած նոր հանրակրթական դպրոցը՝ չնայած որ վերջին օրերին նախագահ Դոնալդ Թրամփի ու բասկետբոլիստի հարաբերությունները խիստ լարված են:
Ինչպես նշում է The Guardian-ը, օրերս Թրամփը, մեկնաբանելով բասկետբոլիստի՝ CNN-ին տված հարցազրույցը, որում նա քննադատել է նախագահին, նշել է, որ ԼեԲրոն Ջեյմսի մտավոր կարողությունները շատ թույլ են:Հայտնի է, որ հարցազրույցի ժամանակ մարզիկն ասել էր, որ Թրամփը պառակտում է երկիրը և որ ինքը երբեք չէր նստի նախագահի կողքին և չէր զրուցի նրա հետ:
Ինչ վերաբերում է Մելանյա Թրամփին, ապա նա նախընտրել է անտեսել ստեղծված իրավիճակն ու գովել բասկետբոլիստին նոր դպրոց բացելու, երեխաներին օգնելու համար:
«ԼեԲրոն Ջեյմսը լավ գործ է անում հօգուտ երիտասարդ սերնդի: Ես՝ որպես առաջին տիկին, ողջունում եմ դա»,- նշել է 48-ամյա տիկին Թրամփը: