Թրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. Պետդեպարտամենտ Ուկրաինական ուժերը հարվածել են Բելգորոդի էներգետիկ ենթակառուցվածքներին Սպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJ Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին Կիևի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, ոչնչացվել է Կարմիր խաչի լոգիստիկ կենտրոնը Փաշինյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ Բրյանսկում Ուկրաինայի ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով 1 մարդ զnhվել է, 2-ը՝ վիրավnրվել Մոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին Նավթի գներն աճել են Ֆրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդ


Ոստիկանությունն այլևս ազատվել է կոռուպցիոն մեքենայություններից. Վ. Օսիպյան

Հասարակություն

Օգոստոսի 3-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը մարզային հանդիպումների ծրագրով այցելել է Տավուշի և Գեղարքունիքի մարզեր։

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ 

Հաղորդագրության մեջ ասվում է. «Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմի հետ անցկացրած խորհրդակցության ընթացքում Վալերիյ Օսիպյանը անդրադարձավ 2018 թվականի առաջին կիսամյակում արձանագրված ցուցանիշներին։ Առանձնացնելով որոշ հանցատեսակների բացահայտումների նվազումը՝ ոստիկանության պետը բավարար գնահատեց մարզի ոստիկանության աշխատանքը՝ հաշվի առնելով, որ կիսամյակի զգալի մասում ոստիկանությունն ներգրավված է եղել քաղաքական միջոցառումներում և հասարակական կարգի ապահովման գործառույթների կատարմանը, բայց միևնույն ժամանակ ընդգծեց, որ նման ցուցանիշները տարվա 3-րդ եռամսյակում անընդունելի են։ 

Շեշտելով ոստիկանության յուրաքանչյուր ծառայողի անձնական պատասխանատվությունն ու դերը ոստիկանությունում ընթացող բարեփոխումների գործում՝ Վալերիյ Օսիպյանն ընդգծեց ոստիկանության հանդեպ հասարակության վստահության և հարգանքի նշանակությունը:

 

Հատկապես կարևորեց համայնքային ոստիկանության ծառյության դերը հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, փոխադարձ վստահության դաշտի ձևավորման, հանցագործությունների կանխարգելման և ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ՝ դրանց բացահայտման գործում:
Ոստիկանության պետը խորհրդակցության մասնակիցներին կոնկրետ հանձնարարականներ տվեց հատկապես ուշադրությունը կենտրոնացնել ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտմանը, ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերմանը, թմրամիջոցների անօրինական շրջանառության և բնակարանային գողությունների արագ բացահայտմանը։ 

Վալերիյ Օսիպյանը անդրադառնալով վերջին օրերին ոստիկանության կողմից բացահայտված 28 տարվա վաղեմության սպանության դեպքին՝ հատուկ ցուցում տվեց ուշադրության կենտրոնում պահել նախկինում կատարված հանցագործությունները, անկախ դրանց վաղեմությունից: 
Խորհրդակցության ավարտին ոստիկանության պետի հրամանով Տավուշի մարզի մի խումբ ոստիկաններ պարգևատրվեցին ոստիկանության հերթական կոչումներով, պատվոգրերով, մեդալներով, կրծքանշաններով և հուշանվերներով։ 

Հաջորդ հանդիպումը Գավառ քաղաքում էր՝ Գեղարքունիքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների աշխատակիցների հետ։ 

Խորհրդակցության սկզբում Վալերիյ Օսիպյանը նախ անդրադարձավ տարվա առաջին կիսամյակում արձանագրված առավել մտահոգիչ ցուցանիշներին։ Պահանջեց հատուկ ուշադրություն դարձնել ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտմանը։ Ոստիկանության պետը խստագույնս պահանջեց բացառել հանցագործության դեպքեր թաքցնելու և չգրանցելու արատավոր երևույթը։ 

Ոստիկանության պետն ընդգծեց, որ ոստիկանությունն այլևս ազատվել է կոռուպցիոն մեքենայություններից և յուրաքանչյուր ոստիկանի առաջխաղացման ու խրախուսման գնահատականը լինելու է սրտացավ և նվիրյալ աշխատանքը։ Կադրային սերնդափոխություն ապահովելու նպատակով մարզային վարչության ղեկավարներին հանձնարարվեց կրտսեր խմբերի ծառայողներին, որոնք ունեն համապատասխան կրթություն և մասնագիտական որակներ, ներկայացնել սպայական կոչումներ ստանալու, միջին խմբի պաշտոններ զբաղեցնելու համար։ 
Վալերիյ Օսիպյանի հրամանով խրախուսվեցին նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության մի խումբ ծառայողներ։

Աշխատանքային հաջորդ խորհրդակցությունը ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների հետ էր։ Վալերիյ Օսիպյանը մարզի ոստիկաններից պահանջեց տարվա երրորդ եռամսյակի արդյունքներում ցուցանիշների բարելավում՝ հատուկ ուշադրություն դարձնելով ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների, նախկինում կատարված և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտմանը։ 

Ոստիկանության պետը անդրադառնալով առաջիկայում սպասվող համապետական ընտրությունների կազմակերպման գործում ոստիկանության անմիջական մասնակցությանը, հստակ և վճռական դիրքորոշում հայտնեց, որ չի հանդուրժելու ընտրական կեղծարարության որևէ դրսևորում։ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության ծառայողներից պահանջեց զգոնություն նմանօրինակ դրսևորումների չեզոքացման նպատակով և ընդգծեց, որ այս հարցում անգործություն ցուցաբերած ոստիկանության ծառայողները պատժվելու են խստագույնս։ 

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության մի խումբ ծառայողներ խրախուսվեցին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով»։ 

Թրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. Պետդեպարտամենտ Ուկրաինական ուժերը հարվածել են Բելգորոդի էներգետիկ ենթակառուցվածքներին Ներքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը․ Ծառուկյան Սպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJ Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին21-րդ դարի Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա հզոր, անվտանգ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունը․ Խաչիկ Ասրյան Կիևի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, ոչնչացվել է Կարմիր խաչի լոգիստիկ կենտրոնը Փաշինյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ Պետության էներգետիկ անվտանգությունը չի կարելի կախված դարձնել մեկ այլ երկրից․ Արշակ ԿարապետյանԲրյանսկում Ուկրաինայի ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով 1 մարդ զnhվել է, 2-ը՝ վիրավnրվել Մոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին Նավթի գներն աճել ենՓաշինյանն ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ տեսանյութՖրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդ Կիևում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 30-ի. կողմերը նոր հարվածներ են փոխանակելՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով, ապա կնվազի 5-7 աստիճանով Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները․ տեսանյութԱռնվազն 64 ամերիկացի զինծառայող է թունավորվել է «Նեբրասկա» սուզանավում Քաղաքացիները հուլիսի 6-ից կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարարՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինելու Վստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ ՀարցումԱԷՄԳ-ն ակնկալում է շուտով մուտք ստանալ Իրանի միջnւկային օբյեկտներ. Գրոսի Ձեզ համար էլ է պարզ, որ խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ Հարցում Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թեհրան Ռոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ կլինի. Յամալ «ՀայաՔվե» միավորման շարքերը կուռ են և անսասանՊայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել Փողով արդարություն. 8 տարի անց Փաշինյանը խոստովանում է ձախողումը․ Էդմոն Մարուքյան Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 2,500-ը Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. բախվել են «Honda» մակնիշի մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. մոտոցիկլը կողաշրջվել է, բժիշկներն արձանագրել են մոտոցիկլավարի մահը ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ը կարծում է, որ Իսրայելը ծրագրել է Իրանի բանակցողների uպանnւթյnւնըԻջևանից 14 կմ հյուսիս 2.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելԱԱ-2026. Իսպանիան և Պորտուգալիան հաղթեցին և 1/8 եզրափակչում կմրցեն միմյանց դեմ ԱՄՆ-Իրան փոխադարձ մեղադրանքներ` ՄԱԿ ԱԽ նիստում Ողբերգական վթար՝ Արմավիր-Երևան ճանապարհին. զոհ կա Զելենսկին հայտնել է Ումերովի և Քուշների միջև բանակցությունների մասին և հույս հայտնել Թրամփի հետ հանդիպման վերաբերյալ Մոտեցող ցիկլոնի և առաջիկա 5 օրերին սպասվող եղանակի մասին. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունըԵռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց` Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBankԻրավապահները վերածվել էին իշխանության քարոզիչների․ Ցոլակ Ակոպյան Անվավեր ճանաչվեցին միայն «անհարմար» տեղամասերի արդյունքները․ Ատոմ ՄխիթարյանՔրեակատարողականի աշխատակցի պարտականությունը կալանավորին ծեծելը չի․ Արշակ Կարապետյան Թուրքիան ՀՀ Ազգային ժողովի նախագահ նշանակել է Ռուբեն բեյ Ռուբինյանին․ Շիրազ ՄանուկյանՀուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու. ՆԳ նախարար Արտեմ Սարգսյանի աջակցությամբ ԱՄՆ-ի Մարտարվեստի պատմության թանգարանում բացվել է հայկական մշտական ցուցադրություն (տեսանյութ) Կապանը կրկին կդառնա դասական երաժշտության միջազգային մայրաքաղաքը. մեկնարկում է Կապան Ֆեստը Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը Եթե էս հերոսներին կարելի է այսպես վերաբերվել, եթե մենք շարունակելու ենք լուռ նստել մեր տներում, ապա վաղվա դատարկված Հայաստանի համար ոչ ոքի չմեղադրեք․ Աննա Ղուկասյան
Ամենադիտված