Ռումինիայում թեթև շարժիչով երկու ինքնաթիռ է բախվել. կա 1 զոհ (լուսանկարներ)
ՄիջազգայինՌումինիայի Սուչավա շրջանում թեթև շարժիչով երկու ինքնաթիռ է բախվել, ինչի հետևանքով մահացել է օդաչուներից մեկը: Այս մասին հայտնում է Agerpres գործակալությունը:
Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել ուսումնական թռիչքների ժամանակ: Բախումից հետո ինքնաթիռներն ընկել են թռիչքուղու սահմաններից դուրս:
«Երկու օդաչուներն արգելափակվել են: Նրանցից մեկը եղել է անգիտակից վիճակում, իսկ ավելի ուշ մահացել է: Երկրորդ օդաչուին հանել են ինքնաթիռից, և բուժաշխատողներն առաջին օգնություն են ցուցաբերել նրան», - հաղորդել է աղբյուրը:
Նշվում է, որ երկրորդ օդաչուին ուղղաթիռով տեղափոխել են Յասի քաղաքի հիվանդանոց:


