Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով
ՀասարակությունՀանրապետության տարածքում` օգոստոսի 4-ին երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 5-9-ը հյուսիսային շրջաններում՝ գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Քամին՝ հարավ-արևմտյան 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 4-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝ օգոստոսի 4-ի երեկոյան ժամերին սպասվում է 5-9-ը, երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ:
Հանրապետության տարածքում
Երևան քաղաքում