Կասիլյասը պատմել է, թե որ ակումբում կցանկանար ավարտել կարիերան
Սպորտ«Պորտուի» դարպասպաահ Իկեր Կասիլյասը պատմել է, թե որ ակումբում կցանկանար ավարտել ֆուտբոլիստի կարիերան.
«Կարծում եմ` լավ է, երբ ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում հանդես է գալիս մի քանի ակումբում: Կյանքիս մեծ մասն անցկացրել եմ Մադրիդի «Ռեալում» և վստահ եմ, որ այն պատմության լավագույն ակումբն է:
Բայց ժամանելով Պորտուգալիա և հանդես գալով «Պորտուում»` ես գոհ մնացի:
Կցանկանայի կարիերաս հենց այս ակումբում ավարտել, երբ ավարտվի պայմանագրիս ժամկետը»,- Կասիլյասի խոսքերն է փոխանցում «RTP»-ն:
Հիշեցնենք` 37-ամյա իսպանացի դարպասապահի պայմանագիրը պորտուգալական ակումբի հետ ավարտվում է 2019 թվականին: 2018/19 մրցաշրջանը չորրորդը կդառնա Կասիլյասի համար «Պորտուի» կազմում: