Չինաստանը մերժել է ԱՄՆ-ի՝ Իրանից այլևս նավթ չգնելու պահանջը
ՄիջազգայինՄիացյալ Նահանգների իշխանություններին չի հաջողվել համոզել Չինաստանին այլևս նավթ չգնել Իրանից, գրում է Bloomberg գործակալությունը՝ մանրամասնելով, որ ԱՄՆ-ն մտադիր է տնտեսական մեկուսացման մեջ դնել իսլամական պետությանը՝ աշխարհի մյուս երկրներին ստիպելով հրաժարվել իրանական նավթից:
Եվ չնայած, որ Չինաստանը չի համաձայնել հրաժարվել իրանական վառելիքից, այնուհնադեձ՝ այն ԱՄՆ-ին խոսք է տվել գնման ծավալները չավելացնել:
Հայտնի է, որ ամերիկացի պաշտոնյաներից բաղկացած պատվիրակություններն այս օրերին ժամանել են տարբեր երկրների մայրաքաղաքներ, որպեսզի պայմանավորվեն մինչև նոյեմբեր իրանական նավթի վաճառքի ծավալները կտրուկ նվազեցնելու հարցի շուրջ:
Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից հայտնել էին, որ Վաշինգտոնը մտադիր է մինչ նոյեմբերի 4-ը զրոյական մակարդակի հասցնել իրանական նավթի վաճառքը: Այնուհանդերձ՝ ոլորտի մասնագետները ենթադրում են, որ դա անիրագործելի նպատակ է:
Հայտնի է դարձել նաև, որ ԱՄՆ-ն պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք կանտեսեն Վաշինգտոնի պահանջն ու կշարունակեն Իրանի հետ համագործակցությունը:
Հայտնի է նաև, որ ԱՄՆ-ն 180 օր ժամանակ է տվել Թուրքիային, որպեսզի թուրքական ընկերությունները կամաց-կամաց կարողանան կտրել իրենց կապն Իրանի հետ։