Քարդաշյան-Ջեներ քույրերը՝ Calvin Klein-ի նոր գովազդային ֆոտոշարքում
LifeԱրևմտյան շոու բիզնեսի ամենաազդեցիկ ընտանիքներից մեկի՝ Քարդաշյան-Ջեներ կլանի անդամները նկարահանվել են հեղինակավոր Calvin Klein նորաձևության տան նոր գովազդային ֆոտոշարքում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, նախագծին մասնակցել են Քիմ, Քորթնի, Քլոյե Քարդաշյաններ ու Քենդալ, Քայլի Ջեներ քույրերը:
Նշվում է, որ օգտատերերից շատերը լուսանկարներից մեկում նկատել են «ֆոտոշոփի» ոչ գրագետ կիրառման հետևանքով առաջացած թերությունը: Նրանք նկատել են, որ Քորթնի Քարդաշյանի ձեռքը սովորականից շատ ավելի բարակ է ու անբնական տեսք ունի:



