Թուրքիայի ԱԳ նախարարը եւ ԱՄՆ պետքարտուղարը պայմանավորվել են երկխոսությունը շարունակելու շուրջ
ՄիջազգայինՈւրբաթ Սինգապուրում բանակցություններ են վարել Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն եւ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն ու պայմանավորվել շարունակել երկխոսությունը Անկարայի եւ Վաշինգթոնի միջեւ վերջինի կողմից 2 թուրք նախարարների դեմ պատժամիջոցներ սահմանելուց հետո, հայտնում է Sabah-ը:
Գործակալության տեղեկություններով՝ Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի համաժողովի շրջանակում տեղի ունեցած հանդիպումը տեւել է 40 րոպե: